Newmag.am-ը գրում է.
Էռնեստո Չե Գևարան ընթերցանությամբ տարվել է դեռ 4 տարեկանից, ինչին նպաստել է նաև մի քանի հազար գիրք ունեցող նրանց ընտանեկան գրադարանը:
Չեի մոտ առաջին անգամ բրոնխիալ ասթմայի նոպա եղավ 2 տարեկանում: Այդ հիվանդությունը Չեին տանջեց իր ամբողջ կյանքի ընթացքում:
Առաջին անգամ նա հետաքրքրվեց Կուբայով 11 տարեկանում, երբ Բուենոս Այրես ժամանեց շախմատի աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան:
Էռնեստոյի մոտ լավ էին ստացվում բնագիտական առարկաները, հատկապես ուժեղ էր մաթեմատիկայում: Միևնույն ժամանակ, շատ էր սիրում պոեզիա, և անգամ բանաստեղծություններ էր գրում: Վերջում ընտրեց բժշկի մասնագիտությունը, քանի որ երազում էր իր կուռքի` Ալբերտ Շվեյցարի օրինակով կյանքը նվիրել աղքատներին բուժելուն:
Էռնեստո Գևարան տարված էր հին մշակույթներով: Հատկապես հետարքրքված էր մինչկոլումբոսյան հնդկացիական պատմությամբ:
1940-ականներին նա նաև գրադարանավար է աշխատել:
Բժիշկ Ալբերտո Գրանադայի հետ կատարած հարավամերիկյան ճանապարհորդության ժամանակ ընկերները գումար էին վաստակում պատահական աշխատանքներով. սպասք էին լվանում ռեստորաններում, բուժում էին գյուղացիներին ու նրանց անասուններին, նորոգում էին փչացած տեխնիկան, բեռնակիրություն էին անում: «Տարօրինակ արտաքինի տեսքի»համար Գրանադոյին ու Գևարային Կոլումբիայում ձերբակալեցին, սակայն ոստիկանապետը, որ ֆուտբոլի կրքոտ երկրպագու էր, բաց թողեց նրանց, որովհետև երկրպագում էր Արգենտինայի հավաքականին: Սակայն նա պայման էր դրել, որ նրանք կմարզեն տեղի ֆուտբոլի սիրողական թիմը: Երբ թիմը հաղթեց շրջանի առաջնությունում, երկրպագուները գումար հավաքեցին և իրենց նորաթուխ մարզիչների համար ավիատոմսեր գնեցին մինչև Բոգոտա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ