Ռուսական իշխանությունները հետևում և վերլուծում են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի տեղաշարժը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմտրի Պեսկովը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

«Մեր պաշտպանական գերատեսչությունն ու համապատասխան ծառայությունները պատշաճ կերպով հետևում են մեր սահմանների մոտ օտարերկրյա զինված ուժերի տեղակայման փոփոխությանը, վերլուծում այդ բոլոր տեղաշարժերն ու զորակազմերի փոփոխությունը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ձեռնարկվում են միջոցներ Ռուսաստանի անվտանգության ապահովման և շահերի պաշտպանության համար։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՆԱՏՕ-ն 2017 թվականի սկզբին կարող է 4 գումարտակ տեղակայել Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել