Panorama.am-ը գրում է.

Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի չարած քայլերը մտահոգիչ են:  «Մեդիա կենտրոնում» «Քառօրյա պատերազմի վերաբերյալ միջազգային հետաքննությունն ինչ կարող է տալ Հայաստանին» թեմայով քննարկման ժամանակ ասաց  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Տեղի է ունեցել ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի հանդեպ, տեղի էր ունեցել միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ՝ ի դեմս Թալիշ գյուղում կատարվածի, հայկական կողմին վերադարձված խոշտանգված զինծառայողների մարմինների: Սրանց համար միջազգային իրավունքը պատիժներ սահմանում է»,-ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով, փոխարեն համարժեք պատիժ պահանջելու, տեղի ունեցածից հետո հայ հասարակությանը սկսեցին համոզել՝ «ոչինչ որ ձեր դեմ պատերազմ է  եղել, շարունակեք բանակցել», «մենք այս անգամ չենք ասի, թե ով է դա արել»:

«Ցավոք սրրտի, մեր արտագործնախարարը բավարարվեց ասել, թե բոլորն իրենց մտքում գիտեն, ով է արել, ինչ է արել, բայց դրա մասին չեն խոսում»,-ասաց Սաֆարյանը:

Փորձագետը պնդում է, որ հայկական կողմը պետք է կարողանար մի քանի ամիսների ընթացքում միջազգային կառույցներում ունենալ հեղինակավոր զեկույցներ:

«Այդ պարագայում մենք կունենայինք իրավիճակի փոփոխություն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել