Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լոս Անջելեսում տեղի ունեցան բազմաթիվ մեծ ու փոքր դրամահավաքներ: Բոլոր թելեթոնների ընթացքում նույն սրտաճմլիկ կադրերն էին ցուցադրվում, նույն թեման էր, նույն զոհերի նկարները, որոնց առանց հուզվելու նայելն անհնար է: Մարդիկ էլ հուզվում էին ու իրենց դրամական փոխանցումներով փորձում էին գոնե ինչ որ կերպ օգտակար լինել Հայրենիքին ու Հայ զինվորին:
Որպես շարքային հայ մարդ ինձ հետաքրքիր է կա՞ն կայքեր որտեղ ներկայացվում են իրեղեն ապացույցներ, փաստաթղթեր, ստացականներ և ֆոտոներ որոնց միջոցով մենք կկարողանանք հասկանալ թե ու՞ր են գնացել մեր նվիրաբերած գումարները:
Ժամանակն է, որ նման գործ իրականացնող ֆոնդերն ու կազմակերպությունները սովորեն հաշվետու լինել ու պատասխան տալ մեր նվիրաբերած և հանգանակած ցանկացած սենտի համար: Շնորհակալություն:
PS - Ոչ մի կոնկրետ կասկած չունեմ, միայն ուզում եմ, որ ամեն ինչ ազնիվ ու թափանցիկ լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել