Ինչ կկատարվի օրգանիզմում, եթե 10 օր շաքարավազ չօգտագործեքLife.panorama.am-ը գրում է.

Վերջին տարիներին մշտապես խոսվում է առողջության վրա շաքարի բացասական ազդեցության մասին, սակայն այժմ մարդիկ ավելի շատ են սպառում շաքար, քան երբևէ։ 
 
Բարեբախտաբար, շաքարի պատճառած վնասը կարելի է հեշտությամբ կանխել կամ անգամ վերականգնել։ Դիետաների մեծ մասը արդյունքներն ապահովում են ամիսների ընթացքում, սակայն շաքարի սպառման նվազեցումը կարող է արդյունքներ ցույց տալ անմիջապես։
Երեխաների մոտ կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շաքարի սպառման դադարեցումը էականորեն բարելավում է առողջությունն ընդամենը 10 օր անց։ Հետազոտության վրա աշխատել է Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողների թիմը՝ բժիշկ Ռոբերտ Լուսթիգի գլխավորությամբ։
 
Գիտնականներին հաջողվել է կրճատել տրիգլիցերիդների թիվը միջինը 33 միավորով, վնասակար խոլեստերինի մակարդակն իջել է 5 միավորով։ Հետազոտությանը մասնակցող բոլոր երեխաների մոտ ընդամենը 10 օրում կտրուկ նվազել է 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալու հավանականությունը։
Կարևոր է նաև իմանալ, որ բոլոր կալորիաները նույնը չեն, օրինակ 100 կալորիա շաքարը նույնը չէ, ինչ 100 կալորիա սպանախը։Ապրանքը կարող է կալորիապես ցածր լինել, սակայն պարունակել շատ շաքար։ Այնպես որ կալորիաների հաշվումը  այնքան էլ կարևոր չէ։
Խորհուրդ է տրվում օրական օգտագործել ընդամենը 12 գրամ շաքարավազ, ինչն առկա է միայն 1 բաժակ գազավորված ըմպելիքի մեջ։ Շաքարը չունի սննդային արժեք, այնպես որ օրգանիզմը դրա կարիքը չունի։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել