ԱՄՆ Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում 50 մարդու սպանած Օմար Մատինը եղել է այդ հաստատության մշտական հաճախորդը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Առնվազն 4 վկաների խոսքով՝ իրենք բազմիցս Մատինին տեսել են ակումբում խմելիս: Նրանց խոսքով՝ նա երբեմն այնքան է չարաշահել ալկոհոլը, որ սկսել է աղմկել:

Եվս մեկ վկայի խոսքով՝ Մատինը մոտ մեկ տարի առաջ գեյ-ծանոթությունների համար բջջային հավելվածի միջոցով իրեն առաջարկել է հանդիպել, բայց հանդիպումը տեղի չի ունեցել:

Մինչ այս մամուլում տարածված էր այն վարկածը, ըստ որի՝ Մատինը գեյ-ակումբի այցելուների վրա հարձակվել է նրանց սեքսուալ կողմնորոշման պատճառով:

Մատինը, ՀԴԲ-ի տեղեկությամբ, զանգահարել է արտակարգ օգնության հեռախոսահամարով և ԴԱԻՇ-ին հայտնել իր հավատարմության մասին:

Սակայն վերջին տվյալներով՝ նա աջակցություն է հայտնել նաև Ջոհար և Թամերլան Ցարնաև եղբայրներին, որոնք 2013թ. պայթյուններ են կազմակերպել Բոստոնում, և «Ալ-Քաիդայի» համար աշխատած ամերիկացի մահապարտներից մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել