Lurer.com-ը գրում է.

Վիետնամի օդուժին պատկանող Su-30MK2 կործանիչն անհետացել է ռադարների էկրաններից: 

Հայտնի է, որ կործանիչն ուսուցողական թռիչք էր կատարում, հաղորդել են երկրի ռազմաօդային ուժերի շտաբից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ Դո Մինբ Տուանն ասել է, որ օդանավի անձնակազմը դադարել է կապ հաստատել, երբ գտնվել է Հարավչինական ծովի երկնքում՝ Նգեան նահանգի արևելյան մասի մոտակայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել