Panorama.am-ը գրում է.

Հայաստանում 10 տարի առաջ խնամքի տարբեր հաստատություններում ապրում էր 11 հազար երեխա, իսկ 2015 թվականին՝ 3500 երեխա: Այս մասին այսօր Մեդիա նախաձեռնություններրի կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍեՖ-ի) ներկայացուցիչ Տատյանա Ռադոչայը:

Նրա խոսքերով՝  վերջին տասը տարիների ընթացքում այս թիվը 75 տոկոսով նվազել է` շնորհիվ համակարգում ընթացող բարեփոխումների: 

«Մեր նպատակն է ավելի մեծ ջանքեր գործադրել և այնպես անել, որ երեխաները չառանձնացվեն իրենց ընտանիքներից, իսկ եթե դա այնուամենայնիվ տեղի  է ունենում  ու  այլ ճանապարհ չկա,  ապա  երեխաները պետք է  տեղավորվեն այլընտրանքային ընտանիքում»,- նշեց Տատյանա Ռադոչայը:
 
Նա կարևորելով ՀՀ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝  հաստատվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները, նշեց, որ այսպիսով հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամատար ընտանիքին:

Ինչ վերաբերում է խնամքի կենտրոններին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ասաց, որ նպատակը խորհրդային հաստատությունների փակելը չէ, նպատակին հասնելու ճանապարհին դա հընթացս տեղի կունենա:

«Մեր՝ ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների նպատակն է առանց բացառության անհատականացված  և սատարող խնամք ցուցաբերել յուրաքանչյուր հայ երեխայի: Դա նշանակում է, որ երեխաները պետք է մեծանան ընտանեկան միջավայրում, բնակվեն հրենց համայնքում և հաճախեն իրենց համայնքի դպրոցը, որը պետք է լինի ներառական: Այդ նպատակին ենք ձգտում հասնել, բայց դա դյուրին չէ, քանի որ երեխաների և ընտանիքների առջև ծառացած են բազմաթիվ և բազմաբնույթ դժվարություններ»,- ընդգծեց Տատյանա Ռադոչայը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել