Panorama.am-ը գրում է.

Համաձայն Բիզնես Ծրագրային Ապահովման Ալիանսի (BSA) ուսումնասիրության արդյունքների, հենության մակարդակը Հայաստանում հարևան երկրների համեմատ առավել բարձր է։ Վերջին տարվա ընթացքում հենության մակարդակը մնացել է նույնը, մինչդեռ կիբեր սպառնալիքների ռիսկերը գնալով աճում են: Նման տվյալներ է հրապարակել Microsoft ընկերութունը:

«Անկախ կիբեր սպառնալիքների բարձր մակարդակի, օգտատերերը շարունակում են տեղադրել և ակտիվորեն օգտագործել ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման փաթեթներ։ Այսպիսի եզրակացության հիմքում ընկած է Բիզնես Ծրագրային Ապահովման Ալիանսի վերջերս իրականացրած մեծամասշտաբ «2016 Global Software Survey» ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին որ Հայաստանում 2015թ-ին համակարգիչների վրա տեղադրված ծրագրային ապահովման 86%- ը եղել են ոչ լիցենզավորված։ Անցյալ տարվա համեմատ հենության մակարդակը մնացել է նույնը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հետխորհրդային  երկրներում ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման օգտագործումը նվազել 1-6 տոկոսով։ Հենության հետ պայքարի լավագույն արդյունք ցույց է տվել Վրաստանը։ Հյուսիսային Ամերիկայի երկրներում ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման օգտագործման մակարդակը նվազել է մինչև 17%, Արևմտյան Եվրոպայի երկրներում հենային ծրագրերի օգտագործման մակարդակը իջել է 1%-ով, կազմելով ընդհանուր 28%:

Ինչ վերաբերվում է Արևելյան Եվրոպայի ընկերություններին ապա հենության մակարդակը այդ երկրներում կազմում է՝ Ռուսաստանում- 64%, Լատվիայում -49%,  Լիտվայում- 51%, Լեհաստանում -48% և Էստոնիայում-42%։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել