Lurer.com-ը գրում է.

Հունիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի նախկին «Շեն Հոլդինգ» քարի արտադրամասի տարածքում այրվել է մոտ 2 հեկտար, Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկույթ և 4 հատ դեկորատիվ ծառ, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի թիվ 1-ին տան բակում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք: այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել