Հանրապետության տարածքում` հունիսի 14-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 16-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում՝ հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանի՝ հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.60C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.30C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել