Հնդկական արմատներ ունեցող բլոգեր Աարտի Օլիվիա Դուբեյը, ով ապրում է Սինգապուրում, առաջինն է իր երկրում, ով պլյուս չափսի կանանց մասին հոդված է գրել և հրապարակել:
Որպես բոնուս, նա հոդվածին կից հրապարակել է լողազգեստով լուսանկարներ: Այդ լուսանկարները ֆուրոր են առաջացրել համացանցում, հատկապես ասիացի օգտատերերի մոտ:

Բայց փարթամ մարմին ունեցող բլոգերը չի անհանգստանում, չի տխրում տհաճ մեկնաբանությունների պատճառով: Նա հպարտանում է ինքն իրենով և համարում է, որ նման արարքով իրեն հաջողվել է Ասիայում իսկական հեղափոխություն կատարել:

«Ողջ համացանցը պայթեց զայրույթից, երբ տեսավ այս պայծառ, շողշողուն լուսանկարները: Բայց իմ հրապարակած լուսանկարները ժամեր անց ջնջվեցին Instagram-ից՝ առանց որևէ բացատրության: Ես կատաղել էի», – ասում է Աարտին:

Աարտին չկարողացավ լռել և անմիջապես գրեց Instagram-ի ադմինիստրատորներին. «Մի՞թե այդ լուսանկարների մեջ ինչ-որ վիրավորական կամ անպատշաճ բան կար: Մի՞թե լողազգեստ հագած երեք փարթամ կանայք ինչ-որ մեկին վնաս են պատճառում: Թե՞ ուղղակի մարդիկ ցանկանում են միայն շատ նիհարներին տեսնել բիկինի հագած»:

Միայն երկու շաբաթ անց նա նամակ ստացավ Instagram-ի ադմինիստրատորներից: Նրանք հայտնեցին, որ սխալմունք է տեղի ունեցել, արդեն վերականգնել են ջնջած լուսանկարները և ներողություն են խնդրում պատճառած անհանգստության համար:

Ամենայն հավանականությամբ բազմաթիվ օգտատերեր բացի մեկնաբանություններից նաև բողոքել էին կայքի ադմինիստարցիային և նկարը, որպես էրոտիկ դրվագներ պարունակող նյութ, ավտոմատ հեռացվել էր։
Աարտին նաև գրել էի Instagram-ի ղեկավարությանը, որ անկախ մաշկի գույնից և մարմնի չափսերից՝ բոլոր մարդիկ արժանի են հարգանքի... բայց պատասխան այլևս չստացավ, փոխարենը կարողացավ վերականգնել արդարությունը։




