Tert.am–ը գրում է.

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից Դոնալդ Թրամփը, ով հայտնի է ցոփ ու շվայտ կյանքի հանդեպ մեծ սիրով, իրեն շքեղությամբ է շրջապատել նույնիսկ օդում։

Ինչպես նշում է The Business Insider-ը, ասվածի ապացույցն է նրա անձնական օդանավը` 100 մլն դոլար արժողությամբ Boeing 757-200–ը: Էքսցենտրիկ միլիարդատերն այն ձեռք է բերել 2011թ. ու ձևափոխել է ըստ իր նախասիրությունների:

Ինքնաթիռը համալրված է Rolls-Royce RB211 հզոր շարժիչներով, ինչի շնորհիվ այն աշխարհում ամենաարագընթաց ինքնաթիռներից մեկն է համարվում:

Ի սկզբանե ինքնաթիռը նախատեսված է եղել 239 ուղևորի համար, սակայն Թրամփի ցանկությամբ սրահը ձևափոխվել է ու նստատեղեղի թիվը կրճատվել է` հասնելով 43-ի:

Միլիարդատիրոջ «երկաթե թռչունը» համալրված է բոլոր հարմարություններով, որպեսզի Թրամփը գեթ մի ակնթարթ շքեղության պակաս չզգա: Մետաքսե ասեղնագործ սպիտակեղենով հարմարավետ մահճակալ, մուլտիմեդիա ժամանցային համակարգ, 24 կարատանոց ոսկով պատված լվացարան, ոսկեպատ ամրակներով կաշվե նստատեղեր, 2 ննջասենյակ, հյուրասենյակ. ահա այն ամենը, ինչ կարելի է տեսնել Թրամփի օդանավում:

Այս շքեղ փոխադրամիջոցի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար աղբյուրն առաջարկում է դիտել ստորև ներկայացված տեսանյութը.
Donald Trump Boeing 757
The Rolls-Royce engines are a feature Trump was very keen to have on his plane.
Although its not the most fuel-efficient engine in the world, it is incredibly powerful. In fact, its earned the 757 a reputation among pilots for being a bit of a hot rod.
Up front, the Boeing is outfitted with a modern
In airline operations, the Boeing 757-200 can carry as many as 239 passengers, but Trumps plane is configured for only 43.
It has all of the features youd expect Donald Trump to enjoy, such as ...
... a silk-lined master bedroom equipped with ...
... a big-screen entertainment system ...
... a master bath with 24-karat-gold fixtures and ...
In fact, virtually every fixture in the plane is 24-karat-gold plated — even the seat belts!
The planes head rests and pillows are embroidered with the Trump family crest.
But if you want to watch something communally, then theres the main lounge, with its 57-inch screen TV and access to 1,000 movies.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել