Իռլանդիայի գլխավոր մարզիչ Մարտին Օ՛Նիլը մեկնաբանել է Եվրոպայի 2016թ. առաջնության E խմբի առաջին տուրի՝ Շվեդիայի ընտրանու դեմ հանդիպումը:

 

Հիշեցնենք, որ Իռլանդիայի եւ Շվեդիայի միջեւ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

 

«Առաջին խաղակեսը պետք է ավարտվեր 1:0 հաշվով: Արժանի էինք մեր խփած գնդակին: Իմ ֆուտբոլիստները ֆուտբոլային ծարավ ունեն: Հիասթափված ենք, սակայն չեմ կարող մեղադրել թիմի ֆուտբոլիստներին:

 

Փորձում էինք զարգացնել խաղը փոխարինումներով: Կինն ու Մակգիդին դուրս եկան խաղադաշտ միայն հաղթանակի համար: Կարծում եմ, որ մենք շատ լավ խաղացինք Իբրահիմովիչի դեմ: Իմ տղաները թույլ չտվեցին նրան գոլի հեղինակ դառնալ»,- Օ՛Նիլի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել