Միացյալ Թագավորության հայրության ինստիտուտի գիտնականները ուսումնասիրություններ են կատարել այն մասին, թե ինչպես են բաժանվում երեխաներին խնամելու, բնակարանը մաքրելու և կերակուր պատրաստելու պարտականությունները 15 զարգացած երկրներում: Արդյունքում պարզվել է, որ երեխաների հետ ժամանակ անցկացնելու հարցում ամենավատ հայրիկները բրիտանացիներն են:

Գիտնականների հրապարակած հաշվետվության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում տղամարդիկ երեխաների հետ երեք անգամ ավելի քիչ ժամանակ են անցկացնում, քան կանայք: Լավագույն հայրիկները ճանաչվել են պորտուգալացիները, որոնք երեխաների հետ կանանց անցկացրած մեկ ժամի դիմաց 39 րոպե են անցկացնում: Լավ հայրիկներ են ճանաչվել նաև շվեդները, ֆրանսիացիները, նորզելանդացիները, որոնք գրեթե կիսում են ծնողական պարտականությունները:

Գիտնականները, սակայն, նշում են, որ բրիտանացի տղամարդիկ ավելի շատ են օգնում կանանց տնային տնտեսությունը վարելիս: Թեպետ այս գործում առաջատարը դանիացի տղամարդիկ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել