Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում երեք ոստիկան հեռացվել է աշխատանքից սերիական մարդասպանի հետ ինքնանկարի համար:
Թուրք ոստիկաններից մեկն ինքնանկար է արել սերիական մարդասպան Աթալայ Ֆազիլիզի հետ, որին ձերբակալել է: Նա լուսանկարը չի տարածել համացանցում` շնորհիվ Իզմիրի ոստիկանությունում աշխատող իր գործընկերոջ:
Բացի այդ, երրորդ ոստիկանը տեսախցիկով նկարահանել է ինքնանկարի կատարման գործընթացը և այն տեղադրել սոցցանցում: Արդյունքում մեծ աղմուկ է բարձրացել թուրք օգտատերերի, ապա նաև մամուլի շրջանում: Ոստիկանության ղեկավարությունը հարկադրված է եղել բոլոր երեք ոստիկաններին հեռացնել աշխատանքից մինչև ծառայողական քննության ավարտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել