Եվրոպայի առաջնության D խմբի առաջին տուրում Թուլուզ քաղաքում հանդիպել էին Իսպանիայի ու Չեխիայի հավաքականները: Խաղն ավարտվեց Իսպանիայի 1:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «կարմիր ֆուրիայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան: Վերջինս մասնակցեց ամբողջ խաղին եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Եվրոպայի 2016թ. առաջնության շրջանակում Իսպանիան կմրցի Թուրքիայի եւ Խորվաթիայի ընտրանիների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել