Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտոլիստ Արթուր Սարկիսովը «Վոլգայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականին և նշել, որ չի ափսոսացել Հայաստանի հավաքականը ընտրելու համար:
«Շինիկում» անցկացրած մրցաշրջանից հետո առաջին անգամ հրավիրվեցի Հայաստանի հավաքական: Հավաքական հրավիրվելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Արդյունքում` Ռուսաստանի առաջնությունում դարձա լեգիոներ, բայց միևնույնն է, ոչ մի անգամ չեմ զղջացել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու համար: Խփածս բոլոր գոլերն էլ հիշում եմ: Ցավոք, դրանք այնքան էլ շատ չեն` հինգն են: Բայց խաղացել եմ այնպիսի վարպետների կողքին, ինչպիսիք են Մխիթարյանը, Օզբիլիսը, Մվսիսյանը, իսկ դա թանկ արժե: Հնարավորություն եմ ունեցել խաղալ եվրոպական առաջատար հավաքականների դեմ`Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի հավաքականները: Իսկ դրանք հիանալի էմոցաներ են, անմոռանալի տպավորությունները և մեծ փորձ»,- նշել է Սարկիսովը:



