Թուրքական Haber 7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Հունիսի 13-ի առավոտյան Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ:
Սակրավորները փակել են այդ փողոցը և զննում սկսել: Պարզվել է, որ փաթեթում եղել է պայթուցիկ սարք: Միջադեպի մյուս մանրամասները հայտնի չեն:
Հունիսի 7-ին Ստամբուլում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 35 մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



