20150727_150727-sg-014_rdax_775x4402016 թվականին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերը, դաշինքի գնահատականով, կաճեն 3 մլրդ դոլարով՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Տարեկան աճն իրական չափով կկազմի մոտ 1.5 տոկոս»,- ասել է նա մամլո ասուլիսում։

Ըստ այդմ՝ Սթոլթենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն 4 գումարտակ կտեղակայի Բալթյան երկրներում և Լեհաստանում։

Դաշինքի ղեկավարությունը բացատրում է պաշտպանական ծախսերի մեծացման անհրաժեշտությունն ու Արևելյան Եվրոպայում ռազմական ակտիվության ուժեղացումը Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել