Ալկոհոլային թունավորումը կարճ ժամանակահատվածում մեծ քանակով ալկոհոլ խմելու չափազանց լուրջ, երբեմն նաև մահացու, հետևանք է։ Կարճ ժամնակահատվածում շատ խմելը ազդում է շնչառության, սրտի աշխատանքի և մարմնի ջերմաստիճանի վրա, ի վերջո հանգենելով կոմայի և մահվան։
Ալկոհոլային թունավորում կարող է առաջանալ նաև ալկոհոլ պարունակող տնտեսական ապրանքներ խմելու դեպքում։

Ախտանշաններ՝

1․ Շփոթվածություն
2․ Փսխում
3․ Ջղաձգություններ
4․ Դանդաղ շնչառություն /րոպեյուն 8 շնչից պակաս/
5․ Անհամաչահ շնչառություն /10 վայրկյանից ավել դադար շունչ քաշելու միջև/
6․ Կապտավում երանգ ստացած կամ գունատված մաշկ
7․ Մարմին ցածր ջերմաստիճան /հիպոթերմիա/
8․ Ուշագնացություն /անգիտակից լինել/ և ուշքի չգալ


Սակայն պարտադիր չէ նկատել այս բոլոր ախտանիշները, շատ օգնություն կաչելու համար։ Ուշագնաց եղած և ուշքի չեկող մարդու մոտ չափազանց բարձր է մահվան հավանակաություն։ Եթե կասկածում էք, որ որևէ մեկի մոտ ալկոհոլային թունավորվածություն է հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կաչել։ Իմաության դեպքում հարկավոր է բուժող անձնակազմին տեղեկացնել ինչքան և ինչ տեսակի ալկոհոլ է օգտագործել հիվանդը։ Մինչև բժիշկների ժամանելը հարկավոր է մնալ հիվանդի հետ և ոչ մի դեպքում չստիպել նրան փսխել։
Եթե այնուամենայնիվ հիվանդը սկսի փսխել, ապա պետք է նրան պահել նստած դիրքում։ Ծայրահեղ դեպքերում հիվանդին պետք է պառկեցնել կողքի վրա, որպեսզի վերջինս չխեղդվի փսխելու պատճառով։ 

Իհարկե դժվար է համոզվել, արդյո՞ք մարդը ալկոհոլային թունավորում ունի, թէ ոչ։ Սակայն նույնիսկ աննշան կասկածի դեպքում հարկավոր է անմիջապես բուժօգնություն կանչել, ավելորդ ռիսկերից խուսափելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել