Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ նորածնի առքն ու վաճառքը կազմակերպվել է բուժաշխատողների կողմից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով  (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը)  և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելը), իսկ  բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 38-168-րդ հոդվածի 1-ին մասով  (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը)  և  38-325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելուն օժանդակելը)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի վաճառքը՝ խնամքը հանձնելու նպատակով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել