Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի դեմ իրականացված բռնարարքը առիթ դարձավ, որպեսզի երկրի նախագահ Բակո Սահակյանի և առհասարակ իշխանության դեմ նոր քննադատության ալիք կբռնկվի:
Չէի ցանկանա հերթապահ ֆրազներ հնչեցնել այն մասին, որ «թուրքը տեսնում ուրախանում է» կամ «թուրքերի ջրաղացին ջուր ենք լցնում», սակայն ամեն դեպքում պատերազմական վիճակը մեզ թույլ չի տալիս, այս տիպի թուլանալ, հաճույք ստանալ, ավելին՝ ձեռքի հետ էլ քար շպրտել Արցախի ուղղությամբ: Նույն պատերազմական վիճակը թույլ չի տալիս, որ այդպիսի «ճոխության» գնանք, ծեծի ուժով խնդիր լուծենք, սակայն այս պարագայում շատ կարևոր է իրավիճակի արագ շտկումը:
Ընդ որում՝ այն մարդիկ, ովքեր փորձում են վարկաբեկել արցախյան այս կամ այն գործչին՝ ցանկանալով բարձրացնել Ժիրայր Սէֆիլյանին կամ Սամվել Բաբայանին, պետք է հիշեն, որ Բակո Սահակյանը ևս մարտական բարդ ճանապարհ է անցել և ի տարբերություն Ժիրոյի ու Սյամոյի, 2 տասնամյակից ի վեր ապրում է Ղարաբաղում ու որևէ պարագայում դուրս չի եկել այնտեղից:
Պետք չէ քաղաքական գործընթացներ ներխուժելու փորձեր կատարող անձնանց համար կանաչ ճանապարհ բացելու համար վարկաբեկել մարդկանց, ովքեր քիչ ավանդ չունեն Արցախում պետականության վերականգնման ու կայացման հարցում:
Այո, մեզ սազական չէր այն, որ օրը ցերեկով Ստեփանակերտի սրտում պատգամավորի նկատմամբ բռնություն է կիրառվում, սակայն գոնե այս պահի դրությամբ Արցախի իշխանությունը ամենաբարձր մակարդակով արձագանքել է միջադեպին, կան ձերբակալվածներ, իրավական դաշտում պրոցեսներ են ընթանում: Պետք է դասեր քաղել պատմությունից ու շարժվել առաջ: