Tert.am-ը գրում է.

Հունիսի 13-ին` ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության-Տպագրիչներ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 084 OM 61 (վարորդ՝ 1998 թ. ծնված Ն. Ն.) և «Lexus RX330» մակնիշի 39 DO 333 (վարորդ՝ 1970 թ. ծնված Ց. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1998 թ. ծնված Ն. Ա.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Փրկարարներն ավարգելափակումից դուրս են բերել ուղևոր՝ 1998 թ. ծնված Գ. Ա.-ին, ով այնուհետև հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն անջատել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել