Tert.am-ը գրում է.

Եվրոպայի 2016թ. առաջնության C խմբի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը «Պյեր-Մորուա» մարզադաշտում ընդունեց Ուկրաինայի հավաքականին:

Թիմերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը: 5-րդ րոպեին ուկրաինացիների կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն փայլուն գործեց գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը:

Խաղի հաշիվը բացվեց 19-րդ րոպեին: Տոնի Կրոսի տուգանայինի գեղեցիկ իրացումից հետո գլխի հարվածով գնդակը Ուկրաինայի դարպասն ուղարկեց գերմանացիների պաշտպան Շկոդրան Մուստաֆին:

Գոլից հետո Ուկրաինայի ընտրանին մի քանի րոպեում երկու հիանալի պահ ստեղծեց, մի դեպքում գերմանացիներին փրկեց Ջերոմ Բոատենգը, իսկ մյուս դեպքում խաղից դուրս վիճակ էր:

Երկրորդ խաղակեսում հավասար պայքար էր ընթանում: Հանդիպման վերջին րոպեներին փոխարինման դուրս եկած Բաստիան Շվայնտայգերը կարողացավ կրկնապատկել հաշիվը:

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց Գերմանիայի ընտրանու հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետեւյալ մեկնարկային կազմերով.

Գերմանիա - Նոյեր, Մուստաֆի, Հեկտոր, Հյովեդես, Խեդիրա, Օզիլ, Դրաքսլեր, Մյուլեր, Բոատենգ, Կրոս, Գյոտցե

Ուկրաինա - Պյատով, Խաչերիդի, Ստեպանենկո, Յարմոլենկո, Զոզուլյա, Կովալենկո, Կոնոպլյանկա, Շեւչուկ, Սիդորչուկ, Ֆեդեցկի, Ռակիցկի

Հավելենք, որ վաղը՝ հունիսի 13-ին կկայանան Իսպանիա - Չեխիա (Խումբ D, Երեւանի ժամանակով՝ 17:00-ին), Իռլանդիա - Շվեդիա (Խումբ E, 20:00) եւ Բելգիա - Իտալիա (Խումբ E, 23:00) հանդիպումները:

Գերմանիա - Ուկրաինա՝ 2:0

Գոլերը՝ Մուստաֆի (19), Շվայնշտայգեր (90)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել