Tert.am-ը գրում է.
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հետախուզվում էին Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում` Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը այսօր` հունիսի 12-ի լուսադեմին, ժամը 4-ի սահմաններում, ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը կալանավորված են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ մի քանի երիտասարդի նկատողություն անելու համար մոր աչքի առաջ ծեծելով սպանել են հայտնի լեզվաբանի ամուսնուն։
Ժողովուրդ թերթը հայտնել էր, որ լեզվաբանի ամուսնուն ծեծելու և սպանելու մեջ մեղադրվողներից մեկը գնդապետի որդի է։



