Tert.am-ը գրում է.

Շանհայի միջազգային «Պուդին» օդանավակայանում բոցավառվող նյութի պայթյունից 3 մարդ է տուժել:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հրավառության համար օգտագործվող նյութերը եղել են ուղևորներից մեկի ուղեբեռում:


Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14:42-ին՝ T2 տերմինալի գրանցման բաժնի մոտ:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցները:

Համացանցում տարածվել է պայթյունի պահի տեսագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել