Tert.am-ը գրում է.
Հունիսի 11-ին` ժամը 22.17-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից Ազատ գետը վարարել է, ինչի հետևանքով գետով անցնելը դարձել է անհնար. գետն անցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հատուկ փրկարարական գույքի օգնությամբ Կ. Բ.-ին (ծնված.1977թ.), Թ. Փ.-ին (ծնված1989թ.), Ա. Գ.-ին (ծնված1993թ.), Ա. Փ.-ին (ծնված 1988թ.) և Ի. Ա.-ին (ծնված 1991թ.) գետի մի ափից անցկացրել են մյուս ափ և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաք:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/12/azat/2047809
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



