11.6.2015_Frau_isst_Reis_Fuse_ThinkstockPhotos-81748886Ճապոնացի փորձագետները անքնությունից տառապող մարդկանց խորհուրդ են տալիս իրենց ամենօրյա սննդակարգում ավելի շատ բրինձ ներառել՝ հայտնում է newsyou.info-ն:

Kanazawa Medical University-ում անցկացված հետազոտությունը օգնել է պարզել, որ բրնձի պարբերաբար օգտագործումը կարող է դեղամիջոց դառնալ անքնության դեմ:

Փորձագետները ենթադրում են, որ քնի վրա բրնձի դրական ազդեցությունը բացատրվում է բարձր գլիկեմիկ ինդեքսով: Տվյալ ցուցանիշը ցույց է տալիս օրգանիզմում ածխաջրերի մարսողության և դրանք շաքարի վերածվելու արագությունը, որը անցնում է արյան մեջ և ապահովում մեզ էներգիայով:

Բարձր գլիկեմիկ էֆեկտով մթերքների օգտագործումը բարձրացնում է տրիպտոֆան սպիտակուցի մակարդակը, որը օրգանիզմին անհրաժեշտ է քնին նպաստող սերոտոնին արտադրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել