stressed-pregnant-woman-with-headacheՌայսի համալսարանի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ անհանգիստ և ուշադրության ցածր կենտրոնացում ունեցող մարդիկ ավելի շատ են հակված շաքարային դիաբետի ռիսկին:

Ըստ էության, նոր ուսումնասիրությունը հաստատել է նախկինում գոյություն ունեցող այն տեսակետը, որ անհանգիստ վիճակի և շաքարային դիաբետի միջև որոշակի կապ կա:

«Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հեշտությամբ ուշադրությունը շեղող անհանգիստ մարդիկ ավելի հաճախ են տառապում շաքարային դիաբետով, քան նրանք, որոնց մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է»,- տեղեկացրել են հետազոտության հեղինակները:

Պատճառահետևանքային կապն այսպիսին է՝ սկզբում տեղի է ունենում արգելակում, ինչի պատճառով նվազում է կենտրոնացվածությունը, այնուհետև սկսում է աճել անհանգստությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնող բորբոքային պրոցեսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել