Թուրքիան ներսից պետք է վերանա: Ինչպես օրգանիզմում՝ վիրուսները՝ ներքին իմունային համակարգի ազդեցությամբ: Ներկա Թուրքիայի բնակչության 95%-ի գիտակցությանը պետք է հասցնել, որ իրենք թուրք չեն, այդ էթնիկ անունը և իրենց խոսակցական լեզուն՝ ներդրել են իրենց մեջ: Մարդու պատկանելիությունը որևէ էթնոսի՝ որոշվում է էթնիկ գիտակցությամբ: Գենետիկորեն, Թուրքիայի ներկա բնակչության մեծագույն մասը որևէ կապ չունի Ալթայներից եկած մոնղոլոիդ թյուրքական ցեղերի հետ, նրանք հիմնականում տեղաբնակ բռնի ձուլած ժողովուրդների և նվաճված քրիստոնյաներից խլված ու ենիչերի դարձված երեխաների հետնորդների ներկայացուցիչներ են, հիմնականում՝ հայերի, հույների, հունականացած անատոլիական ժողովուրդների, բալկանյան, մերձսևծովյան և մերձավորարևելյան ժողովուրդների հետնորդներ: Այս մարդկանց ամեն ձև պետք է աջակցել, որ իմանան իրենց ծագումը: Ինչու՞ է Թուրքիան վախում իր քաղաքացիների էթնիկ ծագման մասին իմանալուց: Որովհետև շատ լավ հասկանում են, որ հենց դա կոչնչացնի այն կեղծ երկիրը՝ ներկայիս Թուրքիան, որը որպես խոց՝ գոյացել է Եվրոպայի և Ասիայի միջև:
Փոքրաթիվ ու լավ կազմակերպված թյուրք անասնապահ-ռազմիկները, օգտվելով ֆեոդալիզմի ժամանակաշրջանի պառակտչական վիճակից, ժամանակի տիրող հարկային ծանր բեռից դժգոհ բնակչության առկայությունից՝ գրավեցին ներկայում զբաղեցրած տարածքում առկա պետություններն ու իշխանությունները և ստեղծելով գերկենտրոնացված ու խորքային պետություն՝ արդեն քանի դար է՝ որպես համամարդկային չարիք՝ գոյատևում են այս տարածաշրջանում:
Մի խոսքով՝ «Կարթագենը» պետք է կործանվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: