alex-chacon-selfie-lionՀնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի անտառտնտեսության համար պատասխանատու գերատեսչությունը տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել սելֆի չանել առյուծների հետ. վերջերս կենդանիները լուսանկարվելու ժամանակ հոշոտել են երեք մարդու: Այս մասին տեղեկացնում է NDTV հեռուստաալիքը:

«Բջջային սարքով լուսանկարելու համար պետք է մոտ գնալ առյուծին, իսկ դա վտանգավոր է: Դա նաև հակասում է օրենքին, և լուսանկարողը կարող է պատժվել իշխանությունների կողմից»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը:

Իշխանությունները ստիպված են եղել նման միջոցների դիմել վերջերս առյուծների կողմից մարդկանց վրա հարձակումների հաճախակիացած դեպքերի պատճառով, ովքեր փորձել էին առյուծների հետ լուսանկարվել մոտ տարածությունից: Վերջերս Գուջարաթ նահանգի Gir Forest ազգային պարկում սելֆի անելիս առյուծների հարձակման զոհ է դարձել առնվազն 3 մարդ, այդ թվում՝ 14 տարեկան դեռահաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել