Life.panorama.am-ը գրում է.
Երեկ երգչուհի Լիլիթ Կարապետյանը նշում էր ծննդյան 41-րդ տարեդարձը, չնայած երգչուհին սիրում է իր տարեդարձները, բայց երեկ տխրելու մեծ պատճառ է ունեցել՝ որդին իր կողքին չի եղել, նա այս պահին գտնվում է ԱՄՆ-ում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Լիլիթ Կարապետյանը պատմել է շնորհավորանքների եւ մինչ այսօր շարունակվող ծննդյան անակնկալների մասին: Ի դեպ՝ զրույցի ընթացքում երգչուհին իրեն բնորոշ անկեղծությամբ պատմել է, թե ինչու կցանկանար ժամանակը հետ տալ եւ իր որ սխալները կուղղեր:
«Տղայիս՝ Կարենի, կողքիս չլինելը իսկապես իր վատ ազդեցությունն ունեցավ, քանի որ այդպես էլ ծննդյանս օրը չկարողացա լիաթոք ուրախանալ, բայց ուղիղ կեսգիշերին ընկերուհուս հետ միասին որդիս զանգեց ինձ, նախ զարմացած ասաց՝ «Մամ, էսօր քո Birth Day-ն ա՞», ապա կրկնակի զարմացած ասաց՝ «Մամ, դու 41 տարեկա՞ն ես արդեն», իսկ երբ ասացի, որ չէ, ես 25 տարեկան եմ, Կարենս նույն տոնով ասաց՝ «Մամ, ինչ մեծ ես»,- ծիծաղելով պատմեց Լիլիթն ու շարունակեց,- տղաս կյանքս իսկապես այնպես է լցրել, որ առանց նրա ամեն ինչ անիմաստ կլիներ»:

Թեպետ որդու բացակայությունը տխրեցրել է հոբելյարին, բայց ընկերները հոգ են տարել, որ գեղեցկուհի երգչուհին իրեն հնարավորինս ուրախ զգա.
«Չեմ կարող չպատմել ընկերներիս շնորհավորանքների մասին. նրանք ուղիղ կեսգիշերին հենց բեմում անակնկալ կերպով շնորհավորեցին ինձ, ապա 101 վարդ նվիրեցին, ինչից շատ ուրախացա: Ընկերներս գիտեն, որ ես նյութապաշտ մարդ չեմ, չեմ սիրում, երբ թանկարժեք նվերներ են անում, քանի որ այդպես նրանք իրենց են նեղություն տալիս, ինչից շատ եմ նեղվում: Երեկ անգնահատելի նվերներ ստացա ընկերներիս կողմից՝ իմ ու Կարենիս նկարով բարձ, հետաքրքիր ափսե եւ ջերմ մաղթանքներ. Ընկերներս գիտեն՝ յուրաքանչյուր բան, ինչ կապված է իմ Կարենի հետ, ինձ ուղղակի խենթացնում է» ,- պատմեց Լիլիթը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



