Panorama.am-ը գրում է.

Ճարտարապետ, Վաշինգտոնում ճարտարապետության դասախոս, «Oculus: A Decade of Insights into Bangladeshi Affairs» (2012) և «Impossible Heights: Skyscrapers, Flight, and the Master Builder» (2015) գրքերի հեղինակ Ադնան Մորշեդը The Daily Star  պարբերականում հրապարակել է հայերի և բանգլադեշցիների ճակատագրերի նմանության մասին:

Նա  հետաքրքրված է Դաքքայի հայկական համայնքի պատմությամբ, որը հեղինակն իր հոդվածում բացահայտում է Դաքքայում Սուրբ Հարություն հայկական եկեղեցու միջոցով:

«Եկեղեցին ճարտարապետական վկայությունն է այն պատմության, թե ինչպես հայկական սփյուռքը տարածվեց Սև և Կասպից ծովերի միջև գտնվող իր պատմական հայրենիքից մինչև հեռավոր տարածաշրջաններ և ինչպես բարգավաճեց, որպես մի կոսմոպոլիտ համայնք»,- գրում է հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել