Tert.am-ը գրում է.
Կառավարությունը ցանկանում է, որ վարորդը ոչ թե թաղանթապատի ապակին, այլ փոխարինի գործարանային մգեցված ապակիով։ Սա նշանակում է, որ նրանք պարզապես ուզում են գործարանային մգեցված ապակիների բիզնեսը լավացնել, իսկ եթե վարորդը թաղանթապատի մեքենայի ապակիները, այդ դեպքում տուգանեն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
«Փաստորեն ունենք մի օրենք, որն արգելում է մեքենայի թաղանթապատված ապակին, մյուսը՝ թույլատրում է նորմայի սահմաններում։ Մենք կարծում ենք, որ պետք է կիրառվի այն օրենքը, որը բարենպաստ է քաղաքացիների համար»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ չի եղել որևէ ավտովթարի դեպք, որի պատճառը մեքենայի թույլատրելի նորմայի սահմաններում մգեցված ապակիները լինեն։



