nato-flagsAraratnews.am-ը գրում է.

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Saber Strike 2016 ցամաքային եւ օդային ուժերի մասնակցությամբ միջազգային զորավարժությունների շրջանակում անցկացվող տակտիկական դաշտային վարժանքները: Դրանք կանցկացվեն մինչեւ հունիսի 21-ը:

Լատվիայի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, վարժանքներին կմասնակցեն ավելի քան 1700 զինծառայողներ ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից եւ Լեհաստանից:

Ըստ ՏԱՍՍ-ի, Saber Strike զորավարժություններն ամենամյա են եւ անցկացվում են 2010 թվականից: Այս տարի դրանք ընդունել է Էստոնիան: Վարժանքներն անցկացվում են Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությամբ: Saber Strike-ին մասնակցելու է շուրջ 10 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի անդամ 13 երկրներից եւ գործընկեր պետություններից:

Այս տարի զորավարժությունների մաս է կազմելու տակտիկական վերատեղակայման Dragoon Ride գործողությունը: Դրա շրջանակում շաբաթվա սկզբից Լատվիայի տարածքում սկսվել է ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի շարասյան տեղաշարժը: Ընդհանուր առմամբ, շարասյունն անցնելու է Լատվիայի 11 քաղաքներով, այնուհետեւ ուղեւորվելու է Էստոնիա՝ մասնակցելու Saber Strike զորավարժություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել