168.am-ը գրում է.
Կանադական Infosoccer և Le Footeur կայքերի հեղինակ Ֆիլիպ Հրմելինգը հաղորդել է Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերների մասին:
Ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն և գլխավոր մարզիչ Թոամս Տուխելը հաստատել են, որ այս ամառ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը չեն հեռանա Դորտմունդից:
«Լորիանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Գերեյրոն դարձավ «Բորուսիայի» 6-րդ նորեկը: Պորտուգալացի ֆուտբոլիստը կնքել է 4-ամյա պայմանագիր, և ֆրանսիական ակումբը նրա համար կստանա 11 մլն եվրո: Այսպիսով, Դորտմունդը տրանսֆերներից օգուտ է քաղում՝ 62 մլն եվրոյով վաճառելով Գյունդողանին և Հումմելսին և գնելով Գերեյրոյին, Դեմբելեին, Բարտրային, Մորային, Մերինոյին և Ռոդեին՝ 60 մլն եվրոյով:
Հաջորդ մրցաշրջանում «Բորուսիան» հանդես կգա Չեմպիոնների լիգայում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/06/11/648203.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել