Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հերթական անգամ պահանջել է ազատ արձակել Իլգար Մամեդովին, գրում է contact.az-ը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման մասին Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված  բանաձևում նշվում է, որ Մարդու իրավունքների հռչակագրի 46-րդ հոդվածը նախարարների կոմիտեին բացառիկ իրավունք է տալիս հետևելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարմանը:

Կոմիտեն ափսոսանք է հայտնում, որ չնայած դատարանի եզրակացություններին և կոմիտեի բազմակի կոչերին՝ Իլգար Մամեդովը դեռևս ազատ չի արձակվել և շարունակում է մնալ կալանքի տակ՝ նրան իշխանություններին քննադատելու համար պատժելու նպատակով: Հայտարարությունում կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Մամեդովին անմիջապես ազատ արձակելու համար:

Հիշեցնենք, որ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է Իսմայիլի անկարգությունները կազմակերպելու մեջ 2013 թվականի հունվարին և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել