Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ԱՄՆ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է խաղաղապահ առաքելությունների հարցում օգնել ՄԱԿ-ին:
Խիդաշելին ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում հանդիպել է ՄԱԿ-ի` խաղաղության պահպանման գործողությունների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Էլգասիմ Վեյնի հետ և հայտարարել, որ իրենք փորձում են ճշտել ՄԱԿ-ի կարիքները:
«Վրաստանը պատրաստ է օգնել ՄԱԿ-ին: Վրաստանի ՊՆ-ն ու զինված ուժերը պատրաստ են իրենց գիտելիքներով, որակով ու փորձով կիսվել այդ կազմակերպության հետ, որը նա ձեռք է բերել վերջին տարիներին»,- ասել է նա:
Ներկա դրությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո աշխարհում իրականացվում է 16 խաղաղապահ գործողութուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել