Newmag.am-ը գրում է.
Առաջնորդության հետ կապված գոյություն ունեն բազմաթիվ կարծիքներ: Մեր հայացքը ձևավորվում է անձնակազմի տակտիկական գրագիտության կառուցման սկզբունքի հիման վրա: Այդ գրագիտությունը` ճկունությունը, էներգիան և հմտությունը, գալիս է առաջին հերթին լիդերից: Առաջնորդի նպատակն է այդ ամենը սովորեցնել թիմի յուրաքանչյուր անդամին:
«Հետևիր լիդերին» հայտնի մանկական խաղում երեխաներից մեկը իր հետևից տանում է մյուսներին վերև, ներքև և շուրջբոլորը: Մյուս երեխաները հետևում են նրան այնքան ժամանակ, մինչև նա նրանց տանում հետքրքիր վայրեր:Եթե հետաքրքիր է լիդերին, ապա հետաքրքիր է նաև մյուսներին:
Առաջնորդությունը այս խաղի նման է և այսպես բարդ: Պարտադիր չէ, որ լիդերը լինի ամենաբարձրահասակը, ամենամեծը և ամենագեղեցիկ հագնվողը: Եվ իհարկե պարտադիր չէ, որ լիդեր լինի նա, որն ունի բարձրագույն կրթություն: Լիդերին որոշելու լավագույն տարբերակն է տեսնել, թե ում են հետևում մյուսները:
Առաջնորդը նա է, ում հետևից գնում են մյուսները. Բիզնեսում, ինչպես նաև «Հետևիր լիդերին» խաղում տարբեր ժամանակներում մարդիկ կարող են հետևել տարբեր լիդերների: Նրանք կարող են շատ հանգիստ հաղթահարել մի իրավիճակը և չհաղթահարել մյուսը: Երբեմն լիդերներն ու հետևորդները փոխվում են տեղերով: Դա սովորական բան է:
Նա, ով գիտի ծառի յուրաքանչյուր ճյուղը, պետք է տանի նրանց, որոնք թռչկոտում են ծառերի վրայով: Նա, ով գիտի ծովի յուրաքանչյուր առագաստ, պետք է ուղեկցի նրանց, որոնք լողում են ծովում:
Եթե դուք սա հասկացաք, ապա երբ կցանկանաք բացահայտել և հասկանալ լիդերին, առաջին հերթին նայեք նրանց, ովքեր հետևում են լիդերին: Ինչո՞ւ են մարդիկ հետևում լիդերներին: Որովհետև նրանք.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ