Newmag.am-ը գրում է.
Իրանի տարածքը ավելի քան 2 անգամ մեծ է Թուրքիայից, բայց ապրում է գրեթե նույնքան մարդ` 78 մլն: Բանն այն է, որ Իրանի հարավ-արևելքում տարածվում են Դեշթ-ե-Լութ և Դեշթ-ե-Քյավիր անմարդաբնակ անապատները, որտեղ երբեմն լինում է +71: Ահա մի քանի հետաքրքիր փաստ էլ իրանական սովորություների մասին.
- դպրոցներում աղջիկների ու տղաների դասասենյակները տարբեր են, իսկ համալսարաններում՝ոչ
- ալկոհոլի և խոզի մսի վաճառքը խստիվ արգելվում է (նաև քրիստոնյաներին)
- հեջաբը պարտադիր է բոլոր կանանց համար
- տղամարդիկ իրավունք չունեն կրել ոսկե իրեր
- ցանկացած տեսակի միս, որ օգտագործվում է իրանական ուտեստների մեջ, անպայման պիտի լինի հալալ, այսինքն կենդանին պիտի մորթվի մուսուլմանական հատուկ կանոններով
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2016/iran-3/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



