168.am-ը գրում է.

Այսօր Երևանի ժամանակով 17:00-ին տեղի կունենա Եվրո-2016-ի երկրորդ՝ Ալբանիա-Շվեյցարիա խաղը: Այս թիմերը Ֆրանսիայի և Ռումինիայի հետ ընդգրկված են A խմբում:

Բուքմեյքերներն այս խաղի համար սահմանել են գործակիցներ:

Ալբանիայի հավաքականի հաղթանակը գնահատվում է 5.30 գործակցով, ոչ-ոքին՝ 3.25: Այս խաղում ֆավորիտ է համարվում Շվեյցարիայի հավաքականը: Շվեյցարացիների հաղթանակը գնահատվում է 1.78 գործակցով:

Խաղը տեղի է ունենալու «Բոլար Դելելիս» մարզադաշտում: Հանդիպումը սպասարկելու է իսպանացի Կառլոս Վելասկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել