Ասա ինչպես ես ծիծաղում, կասենք ով ես դուBarometer.am-ը գրում է.

Ծիծաղելու ժամանակ բերանը ձեռքերով փակելը ամոթխածության և անինքնավստահության նշան է: Դա բավականին պարզ բացատրություն ունի. մարդը կիրառում է պաշտպանական մեխանիզմ՝ փորձելով թաքցնել սեփական բարդույթներն ու թերությունները:

Եթե անձը բարձր է ծիծաղում և լայն բացում է բերանը, ապա, ամենայն հավանականությամբ, նա շարժուն և ակտիվ մարդ է: Նրա գլխավոր թերությունը մյուսներին չլսելն է, չնայած նա կարող է անսահման երկար խոսել, այդ պատճառով էլ նա պետք է ավելի չափավոր և զուսպ լինի, որպեսզի զրույցի ժամանակ խուսափի կոնֆլիկտներից:

Մարդիկ, ովքեր ծիծաղելիս գլուխը հետ են գցում մեծ, բարի սիրտ ունեն, չափազանց դյուրահավատ են և վստահող:

Եթե մարդը ծիծաղելիս կնճռոտում է քիթը, ապա նրան կարելի է պահպանողական համարել: Նրա մոտ զգացմունքային վիճակները արագ փոփոխվում են:

Մարդը, ով ծիծաղելիս կկոցում է կոպերը, ինքնավստահ է և բավականին հանգիստ: Այս մարդը ակտիվ գործողությունների է ձգտում, հաճախ բարձր ինտելեկտի տեր անձնավորություն է, որը նրան օգնում է հաղթել վեճերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել