Tigran-BalayanAraratnews.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ հնչած քննադատություններին, սակայն սլաքներն ուղղել է դեպի Ադրբեջան: Այնտեղ էլ «անհանգստացած» են Նժդեհի արձանով:

ՀՀ ԱԳՆ խոսնակը գրել է. «Հանարահայտ փաստ է, որ Հայաստանում Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, Մետրոպոլիտենի կայարան կա, հուշարձաններ են տեղադրված՝ թուրքական զավթիչների դեմ նրա հերոսական պայքարի համար: Այն բանի համար, որ նա Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ պաշտպանել է բնակչությանը աշխարհի քարտեզի վրա նոր առաջացած Ադրբեջան պետության զինված խմբավորումներից, կազմակերպել է Հայաստանի տարածքների պաշտպանությունը, այդ թվում Զանգեզուրի:

Եվ, իհարկե, որևէ անհասկանալի բան չկա նրանում, թե ինչու Նժդեհի նոր հուշարձանի բացումը պատվերով հրապարակումների հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, ինչը Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի տարածքների նկատմամբ ոչ մեկ անգամ հնչեցրած պահանջների ուղղակի հետևանք է: Բաքուն անբարոյական ու անպտուղ փորձեր է անում՝ ստվերելու ֆաշիզմի ջախջախման գործում հայ ժողովրդի անգնահատելի ավանդի վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել