Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի արտգործնախարարները հուսով են, որ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցը լուծում կստանա հունիսի 20-ին ԵՄ արտաքին գործերի հարցով խորհրդի նիստում: Այս մասին այսօր հայտարարել է Լիտվայի ԱԳՆ-ն:

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ Վրաստանին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցը անարդարացիորեն արգելակվել է. «Նմանատիպ պայմաններում Մոլդովան երկու տարի առաջ ստացել է առանց վիզայի ռեժիմ: Վրաստանն ավելի վատ չի կատարել բարեփոխումները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել