Tert.am-ը գրում է.
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մտադիր է բարձրակարգ հյուրանոց կառուցել երկրի արևմտյան հատվածում՝ Աբխազիայի հետ սահմանին: Այդ մասին հայտնում է dom.lenta.ru-ն՝ վկայակոչելով Democracy & Freedom Watch պորտալին:
Հյուրանոցը նախատեսվում է կառուցել Սև ծովի ափին՝ Գանմուխուրի բնակավայրում: Հանգստավայրը ենթարկվում է Վրաստանին, բայց գտնվում է Ինգուրի գետի աջ կամ աբխազական հատվածում:
Իվանիշվիլին պատմել է լրագրողներին, որ մտադիր է ևս մի քանի շինարարական նախագիծ իրականացնել երկրում: Գործարարը խոստացել է մանրամասները հրապարակել այն բանից հետո, երբ բոլոր նախագծերը կհաստատվեն:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/11/georgia/2047130
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել