Tert.am-ը գրում է.

Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում հատուկ ինքնաթիռ ուղարկել Ուկրաինա՝ հրդեհաշիջման համար: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, գրում է korrespondent.net-ը:

«Շնորհակալ եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Լվովի մոտակայքում հրդեհի մարման հարցում Ուկրաինային օգնելու համար հատուկ ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության համար: Ընկերոջը դժվարության մեջ են ճանաչում»,- գրել է Պորոշենկոն Twitter-ի իր էջում:

Նախագահի գրասենյակի տեղեկություններով՝ թուրքական օգնության ներգրավման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին: Այդկերպ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է ուղարկել իր ինքնաթիռը՝ Ուկրաինայում հրդեհաշիջման համար:

Լվովի մոտակայքում հրդեհը նոր թափով էր բռնկվել հունիսի 7-ին, հրշեջները դրա մարման համար ավիացիա էին օգտագործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել