Tert.am-ը գրում է.

Անգլիա – Ռուսաստան
Եվրո-2016. 1-ին տուր
«Ստադ Վելոդրոմ» մարզադաշտ, ժամը՝ 23:00
բուքմեյքերներ՝ 1.91 - 3.42 - 5.10

ԱՊԼ-ի անհավանական մրցաշրջանից հետո Անգլիայի հավաքականը նորացված կազմով է մասնակցելու Եվրոյին: Չեմպիոն դարձած «Լեսթերից» ընտրանում ընդգրկվել է առաջատար Ջեյմի Վարդին: Փոխչեմպիոն «Տոտենհեմը» ներկայացնում է Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը: Հենց հարձակման գիծն ամենատպավորիչն է՝ Վարդի, Քեյն, Ռունի, Ռեշֆորդ, Սթարիջ:

Անգլիայի հավաքականն, ըստ ամենայնի. խնդիրներ չի ունենա խմբային փուլում և փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք կբերի:

Բուքմեյքերները Ֆրանսիայից, Գերմանիայից և Իսպանիայից հետո ֆավորիտ են համարում Անգլիային:

Ռուսաստանի հավաքականը 4-րդ անգամ անընդմեջ մասնակցում է Եվրոպայի առաջնություններին: Ռուսներն այս անգամ հաջողության հասան ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, ով փոխարինել էր իտալացի անվանի մասնագետ Ֆաբիո Կապելոյին:

Սլուցկին կարողացել է որոշակի օպտիմալ կազմ ընտրել, որից բացակայում են կարևորագույն ֆուտբոլիստններ Ալան Ձագոևը եւ Իգոր Դենիսովը, ովքեր վնասվածք են ստացել: Վնասվածք ունի նաև «Ռեալի» կիսապաշտպան Դմիտրի Չերիշևը: Բացի այդ, հավաքական չի հրավիրվել «Ցյուրիխի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը:

Ռուսաստանի հավաքական հրավիրված գրեթե բոլոր ֆուտբոլիստները ներքին առաջնությունից են: Լեգիոներ է միայն «Շալկեի» պաշտպան Ռոման Նոյշտեդտերը:

Անգլիական մամուլի տեղեկացմամբ՝ Ռոյ Հոջսոնը պատրաստվում է հանդես գալ 4-3-3 դասավորությամբ, քանի որ պորտուգալացիների դեմ կայացած ընկերական խաղում իրեն չարդացրեց 4-1-2-1-2 սխեման: Հոջսոնը նշել է, որ ոչ մեկի տեղը հիմնական կազմում երաշխավորված չէ:

Վերջին մարզումներից անգլիացի լրագրողները ենթադրում են, որ Վարդիի փոխարեն մեկնարկային կազմում ասպարեզ դուրս կգա Ռահիմ Ստերլինգը, իսկ Միլների փոխարեն մեկնարկային կազմում կլինի Ջեկ Ուիլշերը կամ Ջորդան Հենդերսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել