Tert.am-ը գրում է.
Այս գիշեր ՀՀ ոստիկանությունը Արաբկիր վարչական շրջանում բնակարանային գողությունների 2 դեպք է արձանագրվել:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից` ի պատասխան հարցման, թե իրականությանը համապատասխանում է այն, որ ինչ-որ անձինք երեկ գիշեր թալանել են Բարսեղ Բեգլարյանի տունը և բազում թանկարժեք իրեր են տարել:
ՀՀ ոստիկանությունը հաստատեց, որ Բարսեղ Բեգլարյանն ու իր ընտանիքի երեք անդամները`Սանասար Բեգլարյանը, Սեդա Մելիքսեթյանն ու Էլմիրա Գրիգորյանը բնակվում են Արաբկիրի շրջանի Վահագն Դավթյան 7 հասցեում և, ըստ էության, անուղղակիորեն հաստատեց գողության փաստը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/11/barsegh-beglaryan/2046952
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



