Tert.am-ը գրում է.
Պենտագոնը հետաքննում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի` Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող դաշնակից խմբավորմանը հասցված ավիահարվածների հետ կապված միջադեպը, գրում է The Wall Street Journal-ը` Պենտագոնին հղումով:
Աղբյուրը նշում է, որ մայիսի 27-ին և 28-ին ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել սիրիական Ալ Մաարա բնակավայրի մոտակայքում: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ հարվածներից մեկը դիպել է ԻՊ-ի դեմ պայքարող Mutasim Brigade բրիգադին:
«Ի սկզբանե հաղորդվում էր, որ հնարավոր է՝ զոհվել է ԻՊ-ի դեմ պայքարող 4 մարտիկ»,-հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը:
Նրա խոսքով՝ հետաքննություն է սկսվել:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/11/pentagon/2046917
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել